ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մթին վայրեր

Մթին վայրեր
07.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 8
- Հիսուս, միայն Քո մասին մտածելը լցնում
է մեզ անհուն ջերմությամբ:
- Այո: Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը, նման այն ուրախության, որ համակում է մեզ շատ սիրելի մեկի մասին մտածելով միայն:
Այդօրինակ մտածումը սպեղանի է տրտմությունների, բժշկություն է ամեն տեսակ մարմնավոր, մտավոր ու հոգևոր հիվանդությունների: Դուք այս ամենը կարող եք ունենալ սոսկ Իմ մասին մտածելով և Ինձ հետ խոսելով: Եթե կան կասկածներ ու վախեր ձեր սրտում, այդ ժամանակ մտածեք Իմ մասին, զրուցեք Ինձ հետ: Եվ կտեսնեք, որ տարակույսի ու վախի փոխարեն ձեր սրտի ու էության միջով կհոսի մի այնպիսի հրճվանք, որ վեր է երկրային որևէ հաճույքից:
Այս նույնպես անկասկած է. թերահավատ մի եղեք: Արիացեք, ոչ մի դեպքում մի կորցրեք ձեր արիությունը:
Ոչ մի բանից մի վախեցեք:
ՈՒրախ եղեք անգամ մութ և տաղտուկ վայրում, ահա, կրկնում եմ` ուրա՛խ եղեք:
Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ